Ողբերգական դեպք՝ Երևանում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ողբերգական դեպք՝ Երևանում

Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում դի կա։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 90-ամյա Գառնիկ Ավագյանն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել այս տարվա հուլիսի 5-ին՝ Թաիրով փողոցում գտնվող իր տնից։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a Comment