Փեզեշքիանը պատասխանել է Թրամփի հայտարարությանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը Դոնալդ Թրամփի հռետորաբանությանը կպատասխանի գործողություններով և կպաշտպանի իր հողի յուրաքանչյուր թիզը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բացառությամբ Իրանի հետ կապ ունեցող նավերի։

Նշվում է, որ թեև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, երկու կողմերի ռազմական գործողությունները չեն դադարում։

Leave a Comment