Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մասնակցելու է հուլիսի 15-ին Կիևում կայանալիք Հարավարևելյան-Եվրոպա-Ուկրաինա գագաթնաժողովին։
Սերբիայի ղեկավարը մասնակցում է Բաստիլի գրավման տարեդարձի տոնակատարություններին Ֆրանսիայում՝ եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ միասին։
«Ես կմասնակցեմ։ Ես մինչ այժմ եղել եմ չորս նման հանդիպման՝ Օդեսայում, Դուբրովնիկում, Աթենքում և Տիրանայում։ Դա հեշտ չի լինի», – Փարիզում սերբ լրագրողներին ասել է Վուչիչը։
Սերբիայի նախագահը հավելել է, որ նախատեսում է նաև երկկողմ հանդիպում Զելենսկու հետ։
