
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ֆրանսիական Լե Մոնդը հրապարակել է հետաքրքիր տեղեկություն, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հովանու ներքո Սոմալիլենդում կառուցվում է գաղտնի ռազմակայան, որից օգտվելու են Էմիրությունները, Վաշինգթոնն ու Թել Ավիվը։ Սա ուշադրության է արժանի նրանով, որ խոսքը ստրատեգիական նշանակության՝ Բաբել Մանդեբի Նեղուցի մասին է։ Սոմալիլենդը, որը չճանաչված միավոր է և անջատվել է Սոմալիից, ըստ էության ափամերձ լինելով, ապահովում է ստրատեգիական դիրք այդ նեղուցի նկատմամբ։
Սրա համար է նաև, որ Իսրայելը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը։ Ռազմակայանի կառուցումն ու շահագործումն իհարկե էապես կփոխի ռեգիոնում, Բաբել Մանդեբի նեղուցում և Ադենի ծոցում ռազմա–քաղաքական իրադրությունն ու ուժերի հարաբերակցությունը։ Իսկ այդ պարագայում, անխուսափելի է լինելու նոր համաձայնությունների անհրաժեշտությունը, որին կամ պետք է գան քաղաքական, կամ ռազմական ճանապարհով։
Հաշվի առնելով այն, որ շահառու կողմերը շատ են, մեծ է դառնում ռազմական էսկալացիայի հավանականությունը, թեև այդ գոտում ռազմական իրավիճակը լարված է վաղուց՝ պարզապես ընդմիջումներով»: