Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել եմ»

Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել եմ»

Բրիտանական Ravenair ավիաընկերության օդաչուն, ինքնաթիռի մասը փոխարինելուց հետո փորձնական թռիչք կատարելիս, որոշել է կիսվել իր զգացմունքներով։ 

Flightradar-ի տվյալների համաձայն՝ երկնքում միապաղաղ պտտվելու փոխարեն նա «գրել է» «ես ձանձրացել եմ» արտահայտությունը։

Թռիչքը տևել է մոտ 2.5 ժամ, և օդաչուն մոտ 20 րոպե է ծախսել հաղորդագրությունը գրելու վրա։

Ravenair-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ուեյն Բարեթի խոսքով՝ ավիաընկերությունը որևէ խախտում չի հայտնաբերել. ինքնաթիռը անվտանգ վերադարձել է անգար, իսկ օդաչուն փորձնական թռիչքից հետո ստացել է արժանի արձակուրդ։ 

Ավելին, Բարեթը BBC-ին տված հարցազրույցում նույնիսկ գովաբանել է օդաչուին՝ նշելով, որ նման մանևրը պահանջում է բարձր ճշգրտություն և կենտրոնացում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment