
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ներկայումս Մերձավոր Արևելքում տեղակայված է ԱՄՆ-ի ավելի քան 50 հազար զինծառայող։ «ԱՄՆ ուժերը շարունակում են պահպանել զգոնությունը, հարվածային ներուժն ու պատրաստվածությունը»,- հայտնել է հրամանատարությունը՝ X սոցիալական ցանցի իր էջում։
Անցյալ շաբաթվա վերջից Վաշինգթոնն ու Թեհրանը փոխադարձ հարվածներ են հասցնում Մերձավոր Արևելքում։ Գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իսլամական Հանրապետության դեմ «ուժեղ հարվածների» մի քանի փուլ և Քոնգրեսին տեղեկացրել է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման մասին։