Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է, սակայն առաջիկայում գործընթացի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Արձանի կառուցումն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով, իսկ անհրաժեշտ քարերի մատակարարումն իրականացնող «Մուլտի սթոուն» ընկերությունը ներկայումս կապարակնքված է։
«Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումն իրականացնում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։