
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ հովանու ներքո անցկացվող Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների վեցերորդ փուլը, կողմերը քննարկում են սահմանին անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի իրականացումը: Այս մասին ТАСС-ին հայտնել է արաբական դիվանագիտական աղբյուրը։
«Նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն երկու օր։ Լիբանանի պատվիրակությունը որևէ նախապայման չի առաջադրել։ Առաջնահերթ խնդիր է հայտարարվել հրադադարի ռեժիմի ամրապնդումը, իսրայելական զորքերի դուրսբերման մեկնարկը և լիբանանյան բանակի վերատեղակայումը հարավային շրջաններում, ինչը պետք է հիմք ստեղծի վերականգնման գործընթացի համար»,- նշել է զրուցակիցը։
Հունիսի 26-ին Լիբանանն ու Իսրայելը ստորագրել են շրջանակային համաձայնագիր։ Դրա համաձայն՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն «երկրի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողությունը»։