Հայաստանը ներկայացնող Չարաևայի առաջին հաղթանակը՝ WTA մրցաշարերում․ ԶԼՄ

Հայաստանը ներկայացնող ազգությամբ ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան կարիերայի առաջին հաղթանակն է տոնել WTA մրցաշարերի հիմնական ցանցում։

Ռումինիայում ընթացող UniCredit Iasi Open մրցաշարի առաջին շրջանում Չարաևան ընդամենը մեկ գեյմ է զիջել անդորրացի թենիսիստուհի Վիկտորիա Խիմենես Կասինցևային՝ հաղթելով 6-0, 6-1 հաշվով։

Սա Չարաևայի առաջին մրցաշարն է, որտեղ մարզուհին հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Չարաևան հուլիսին փոխել էր մարզական քաղաքացիությունը և այժմ ներկայացնում է Հայաստանը միջազգային մրցաշարերում։ 

2024 թվականի օգոստոսին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Օգոստոսին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։

Leave a Comment