Ուկրաինայի նախկին վարչապետ Սվիրիդենկոն չի ընդունել ԱՄՆ-ում դեսպան դառնալու առաջարկը

Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Յուլիա Սվիրիդենկոն չի ընդունել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Այս մասին հայտնում է  BBC-ին հղում անելով «РБК-Украина»-ին:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սվիրիդենկոյին առաջարկել էր ստանձնել դեսպանի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։

Սվիրիդենկոյին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել։

Նրա հրաժարականի դիմումը երեկ ներկայացվել է Ուկրաինայի Գերագույն ռադա։ Խորհրդարանը, ինչպես սպասվում է, այն կքննարկի չորեքշաբթի օրը։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Սվիրիդենկոյի հրաժարականը կապված է կառավարության վերակազմավորման և Ուկրաինայի նոր ռազմավարական ուղղությունների հետ։

Ներկայում ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Օլգա Ստեֆանիշինան։

Leave a Comment