
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է «The New York Times»-ի հոդվածում տեղ գտած պնդումները։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ պնդումները կեղծ են և օգտագործվում են հանրությանը մոլորեցնելու և Իրանի ժողովրդի դեմ հոգեբանական պատերազմ մղելու համար։
Ավելի վաղ «The New York Times»-ը հայտնել էր Մահմուդ Ահմադինեժադի՝ իսրայելական արտաքին հետախուզության՝ «Մոսադի» ներկայացուցիչների հետ ունեցած գաղտնի հանդիպումների, ինչպես նաև նրան իշխանության բերելու Իսրայելի ծրագրերի մասին։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է։