Խոզի շաուրմա, հավի և տավարի քյաբաբ․ ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «Իսակով բարբիքյու»-ում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող «Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Իսակովի 27/3) և արձանագրել խախտումներ։

ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության և հիգիենայի պահանջների խախտմամբ։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել անվտանգության սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կասեցվել է նշված արտադրատեսակների՝ խոզի շաուրմայի, հավի և տավարի քաբաբի արտադրությունը։

Տեսչական մարմինը նշել է, որ արտադրական գործունեությունը կարող է վերականգնվել միայն խախտումները վերացնելուց հետո։

Leave a Comment