Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում

Հուլիսի 14-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Leave a Comment