Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա



Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ն առավելապես կեսօրից հետո և 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:


Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 13-18-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment