Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան



Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում։ Հաղթանակ-Սպանդարյան խաչմերուկում բախվել են թիվ 20 երթուղին սպասարկող «Գազել Նեքսթ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով դեպքի վայրից շտապօգնության մեքենաները տուժածների են տեղափոխել Գյումրի ԲԿ։

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց՝ ներկա պահին մեկ տուժած է հոսպիտալացվել։

«Տուժածները ստացել են բուժօգնություն, տուն են գնացել, ԲԿ-ում գտնվող քաղաքացին ունի անրակների կոտրվածք։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Խաչատրյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment