Իրանը կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել է. 

«Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ»։

Նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որոնք վերաբերում էին նեղուցի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և անվտանգության ապահովման նպատակով 20% չափով տուրքեր գանձելու մտադրությանը։

«Բնականաբար, 20%-ը չափազանց շատ է։ Մենք արդարացի կլինենք», – նշել է Արաղչին։

Leave a Comment