Սպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմում

Իր Telegram-ալիքում Սպերցյանը կիսվել է տպավորություններով.«Շաբաթ օրը կայացավ առաջին ընկերական հանդիպումս «Ալ Ահլիի» կազմում: Հաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Սկիզբը դրված է»:

Հիշեցնենք, որ Սպերցյանի տեղափոխության մասին «Կրասնոդարը» պաշտոնապես հայտարարել էր հուլիսի 7-ին: Հայ ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ռուսական ակումբը տրանսֆերի դիմաց կստանա 25 մլն դոլար, իսկ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կկազմի շուրջ 6 մլն եվրո:

Ավարտված 2025/26 մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում անցկացրել էր 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով չեմպիոն դարձած Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Armsport

Leave a Comment