Լեհաստանը Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին սկսում է զինված ուժերի զորավարժություններ


Միջազգային


Հուլիսի 13-ին և 14-ին Լեհաստանի հյուսիս-արևելքում՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին, տեղի կունենան Լեհաստանի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների մասնակցությամբ պլանային զորավարժություններ:

Այս մասին հաղորդում է «Polskie Radio 24»-ը՝ հղում անելով Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հայտարարությանը:

Զորավարժությունների հայտարարված նպատակն է պահպանել օպերատիվ պատրաստվածությունը և բարձրացնել մարտական ​​կարողությունները։

Օպերատիվ հրամանատարությունը կոչ է արել բնակիչներին զերծ մնալ զորքերի տեղաշարժի լուսանկարների և տեսանյութերի հրապարակումից։ Զորավարժությունների պատճառով քաղաքացիները զգուշացվել են հանրային ճանապարհներին ռազմական տեխնիկայի և անձնակազմի հնարավոր առկայության մասին։


Leave a Comment