Զելենսկին պարգևատրել է Մակրոնին | Radar Armenia

Զելենսկին պարգևատրել է Մակրոնին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ազատություն» շքանշանով է պարգևատրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Զելենսկին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հակաբալիստիկ կոալիցիայի և «Ցանկացողների կոալիցիայի» նիստերից առաջ առաջնահերթությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը։

Նրա խոսքով՝ կողմերը մանրամասն անդրադարձել են ռազմաճակատում ստեղծված իրավիճակին, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացմանն ու Եվրոպայի հակաբալիստիկ պաշտպանության զարգացմանը։

Հիշեցնենք, որ «Ազատություն» շքանշանը սահմանվել էր 2008 թվականին և շնորհվում է Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում ունեցած բացառիկ վաստակի համար։

Միաժամանակ՝ հայտարարվել է, որ Ուկրաինան և եվրոպական ևս 9-ը երկիր ստեղծել են Հակաբալիստիկ կոալիցիա, որի նպատակն է Եվրոպայի պաշտպանությունը հրթիռային սպառնալիքներից։ Դրան անդամակցում են Ուկրաինան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Դանիան։

Leave a Comment