Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի ավելի քան 76 մլն դրամ – armeniatoday.am

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի համայնքի կբռնագանձվի 76,8 մլն դրամ։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել է 2025-ին դատախազության ներկայացրած հայցը, որով պահանջվում էր բռնագանձել 76,8 մլն դրամ՝ որպես, ըստ հայցի, համայնքին պատճառված վնասի հատուցում։

Հակակոռուպցիոն դատարանը նույն տարվա սեպտեմբերի 9-ին հայցն ընդունել էր վարույթ և 76,8 մլն դրամի չափով արգելանք դրել Բեգլարյանին պատկանող գույքի վրա։ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով դատարանը հայցը բավարարել է ամբողջությամբ։

Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել դեռ 2022 թվականի նոյեմբերին։ Իրավապահները պնդում են, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել և անօրինական ճանապարհով իրեն է փոխանցել Երևանում և այլ բնակավայրերում գտնվող առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքեր։

Բեգլարյանը 2026-ի հունիսի 5-ին մեկ ամսով կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2012թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Հուլիսին նրա կալանքը երկարաձգվել էր։ 

Նա քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2009 թվականին, 2012-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ 2012-ին՝ տրանսպորտի և կապի նախարար:

Leave a Comment