«Radar-Զրույցի»-ի այսօրվա հյուրն է «Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներկայիս քաղաքական իրավիճակին՝ Ղևոնդյանը նշեց.
«Բացարձակապես լարվածություն կամ քաղաքական ճգնաժամ չեմ տեսնում։ Ո՛չ միայն ժողովուրդը, այլ նաև քաղաքական ուժերն են ընդունել ընտրության արդյունքները. դրա վկայությունն այն է, որ Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերը վերցնում են մանդատները և գնում խորհրդարան, իսկ խորհրդարանից դուրս մնացած ուժերը հանրահավաքներ ու փողոցային ելույթներ չեն կազմակերպում։ Ընդհանուր առմամբ՝ պետք է նշել, որ քաղաքական դաշտը վերադառնում է բնականոն հունի»։
Ղևոնդյանի խոսքով՝ բոլոր դերակատարներն ընդունել են խաղի կանոնները։
Խոսելով Սամվել Կարապետյանի հայտարարած հանրահավաքի, փողոցային պայքարի և օրինական ճանապարհով իշխանափոխության հասնելու մասին՝ Ղևոնդյանը նշում է.
«Օրինական ճանապարհով իշխանափոխությունը նշանակում է հաղթանակ ընտրություններում։ Սամվել Կարապետյանը պարտվել է, և դրանից հետո ինչ ուզում է՝ հայտարարի։ Բնական է՝ ինքը չէր հայտարարելու, որ ի սկզբանե եկել էր ընդդիմադիր տեղերը զբաղեցնելու, որքան էլ դա իրականություն է։ Բայց ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները ռացիոնալ են»։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններին՝ Ղևոնդյանը նշեց, որ փաստացի Գագիկ Ծառուկյանը խափանել է ՀՀ-ում նավթավերամշակման գործարանների կառուցումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
