19:00 Լուրերը մեկ տողով. Ողբերգական ավտովթար. մահացել է 7 ամսական երեխա. Գազի նոր համաձայնություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պաշտպանի միջնորդությունը, որով նա գործի քննության որոշակի փուլերում չի մասնակցի դատական նիստերին։ 

• Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է բժշկուհու աշխատանքից ազատման լուրը՝ այն կապելով ապահովագրական համակարգի ներդրման և հաստիքների կրճատման հետ։ 

• Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով կա վեց տուժած, իսկ 7ամսական մեկ երեխա մահացել է։ 

• Ադրբեջանի նախագահը Ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում իր երկրի գտնվելու տարիները բնորոշել է որպես գաղութատիրական շրջան։ 

• Իրանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են գազի առևտրի շուրջ ապագա պայմանագրի հիմնական պարամետրերը և պատրաստվում են կնքել համաձայնագիրը։ 

• ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի ծովային շրջափակումը վերականգնելու և Հորմուզի նեղուցով անցնող բեռներից 20 տոկոս վճար գանձելու մասին։ 

• Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգին և մյուս մասնակիցներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում պաշտպանական հոլդինգի մոտ։ 

Leave a Comment