13 հուլիսի 2026 – 18:04 AMT
PanARMENIAN.Net – Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի «BB-» վարկանիշը՝ պահպանելով դրա «դրական» հեռանկարը, հայտնում է ֆինանսների նախարարությունը։
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը:
«Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։