Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

ՀՀ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից հաստատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թվայնացման հայեցակարգը, որով ազդարարվել է բարեփոխումների գործնական իրականացման փուլի մեկնարկը։

Այս համատեքստում Տեսչական մարմնում արդեն սկսվել են բնապահպանական վերահսկողության գործընթացների արդիականացման աշխատանքները, որոնց առանցքում ռիսկերի գնահատման վրա հիմնված, թվայնացված և կանխարգելիչ վերահսկողության համակարգի ներդրումն է։

Այսօր ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն։ Օրակարգում եղել են Կառավարման խորհրդի կողմից հաստատված հայեցակարգից բխող տեխնիկական հարմարեցման, տվյալների բազաների ինտեգրման և Տեսչական մարմնի անձնակազմի վերապատրաստման հարցերի ճանապարհային քարտեզի հստակեցումը:

Թվային նոր գործիքների շնորհիվ վերահսկողությունը կդառնա բացառապես ռիսկահեն և կանխարգելիչ։ Սա շրջադարձային անցում է բնապահպանական վնասների արձանագրումից դրանց վաղ կանխման մշակույթին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment