Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այս մասին Armat Media–ին հայտնեց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էրիկ Խաչատրյանը։
Փաստաբանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե երբ կարող են կրկին փորձել առգրավել կենդանիներին․ «Երկու-երեք օր առաջ եկել էին ձիերն առգրավելու, սակայն արձանագրել էին, որ դա տվյալ պահին հնարավոր չէ իրականացնել։ Ձիերն ընտանի կենդանիներ են, ոչ թե վայրի, և ընտանի կենդանիներ պահելն օրենքով թույլատրելի է»,– ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ունեն տեղեկություն, որ առգրավման փորձը կրկնվելու է։
«Մենք նման տեղեկություն ունենք։ Կարծում եմ՝ դա արվում է նաև Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար»,– նշել է փաստաբանը։