ՖԻՖԱ-ն հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «ՄետԼայֆ» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման համար լրացուցիչ տոմսեր է հանել վաճառքի։ Ըստ Associated Press-ի՝ վաճառքում է հայտնվել շուրջ 1200 տոմս՝ 7380 դոլար սկզբնական արժեքով։
Բացի այդ, ՖԻՖԱ-ն առաջարկում է ավելի թանկարժեք տարբերակներ. առաջին կարգի տոմսերի արժեքը տատանվում է 19․995-32․970 դոլարի սահմաններում, իսկ հյուրընկալության (hospitality) փաթեթները «Trophy Lounge» հատվածում հասնում են մինչև 34․500 դոլարի:
Երկրորդային շուկայում վերավաճառվող տոմսերի գները երբեմն հասնում են աստղաբաշխական թվերի՝ մինչև 11 միլիոն դոլարից ավելի։
