Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Իրան ներկայումս պլանավորման փուլում է։ Լրացուցիչ տեղեկատվություն հանրությանը դեռ կտրամադրվի»,-մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարարության խոսնակը։