Ռուսաստանից ՀՀ Ադրբեջանի տարածքով 7 վագոն ցորեն կուղարկվի

Ռուսաստանից ՀՀ Ադրբեջանի տարածքով 7 վագոն ցորեն կուղարկվի

13 հուլիսի 2026 – 14:42 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 490 տոննա բեռով, հայտնում է APA-ն:

Ցորենով բեռնված վագոններն Ադրբեջանից Հայաստան են ուղարկվելու հուլիսի 13-ին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից տեղափոխվել է ավելի քան 40 հազար տոննա բեռ։

Հուլիսի 6-ի դրությամբ Ադրբեջանից ՀՀ է ուղարկվել ավելի քան 14,000 տոննա դիզվառելիք, մոտ 5000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:

Leave a Comment