
Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը։ «Շատ մեծ խնդրանք ունենք կառավարությանը՝ վերանայել որոշումը, բացել պարոն Ծառուկյանին պատկանող բոլոր հիմնարկները։ Մեծ թվով աշխատակիցներ անգործ են մնացել, միջազգային ասպարեզում էլ տուրիզմի ոլորտում ենք կորուստներ ունեցել»,- ասել է աշխատակիցներից մեկը։ «Պարտնյորներին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում, իհարկե նրանք շատ զարմացած են»,- նշել է նա։