Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ․ եղանակը՝ առաջիկայում

Հուլիսի 13-15–ին Հայաստանը կշարունակի մնալ հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետեւանքով համեմատաբար տաք օդային ֆոնը կպահպահնվի, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճան տաքության։  Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը։

Հուլիսի 15-ի երեկոյան այդ տաք օդային հոսանքները իրենց տեղը կզիջեն հյուսիս–արեւմուտքից ներթափանցող սառը օդային հոսանքներին։ 

Նրա խոսքով՝ դրա արդյունքում հուլիսի 16-18-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնազի 4-5 աստիճանով։

Leave a Comment