14:00 Լուրերը մեկ տողով. Աշխատակիցների բողոքներ, ճանապարհ փակելու սպառնալիք, Ալիևի նոր հայտարարություններ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· «Երևանի Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները պահանջում են բացել մեկ շաբաթից փակ գործարանը և վերականգնել բնականոն աշխատանքը։ 

·  «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, արդյունք չտված բողոքից հետո, շարժվում են դեպի Երևան–Սևան ավտոմայրուղի՝ այն փակելու նպատակով։ 

·  Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում հայտնաբերված խախտումների հետևանքով համայնքապետարանին առաջարկվել է խզել վարձակալության պայմանագրերը, որոնցից երկուսն արդեն դադարեցվել են։ 

·  Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ժոզեպ Բորելի պաշտոնից հեռանալուց հետո Ադրբեջանի և Եվրոպական հանձնաժողովի հարաբերությունները սկսել են բարելավվել։ 

·  Ադրբեջանի նախագահը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին ամբողջությամբ վերացնել Ադրբեջանի նկատմամբ կիրառվող 907-րդ ուղղումը։ 

·  Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է Իրանի հայտարարությունից հետո, իսկ մի շարք նավեր անցել են առանց տեղորոշման ազդանշանի։ 

·  Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, ըստ աղբյուրների, հրաժարականից հետո կնշանակվի ԱՄՆ-ում դեսպան։ 

·  Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և չհաշտվել օկուպացիայի հետ։ 

·  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ նրան մեղադրելով Վրաստանի ինքնիշխանությունը չհարգելու մեջ։ 

·  Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, քանի դեռ Թեհրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ 

·  Օդերևութաբանները կանխատեսում են, որ մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կպահպանվի շոգ եղանակը, իսկ հուլիսի 16-ից ջերմաստիճանը կնվազի 4–5 աստիճանով։

Leave a Comment