Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան

Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ։

«Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։ Հուլիսի 13-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տակ օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Ամենատաք գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 13-15-ին ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-38 աստիճան տաքություն։

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան այդ տակ օդային հոսանքները աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ՝ իրենց տեղը զիջելով հյուսիս արևմուտքից Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սաղ օդային հոսանքների, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment