ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ.Ալիև

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք շատ արդյունավետ աշխատեցին, նաև Հայաստանի համար պարզ դարձրին, որ այս խաղաղությունը նույնպես կարևոր է։ Սպիտակ տանը տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, ես և Հայաստանի վարչապետը ստորագրեցինք եռակողմ հայտարարություն։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նույնպես նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը», – ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, որ իր երկրում գաղափարախոսական սադրանքների հետ կապված ռիսկերը լուրջ չի համարում, և որ «Ադրբեջանական պետությունն ու հասարակությունը անսասանորեն հավատարիմ են Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներին»

«Բարեբախտաբար, Ադրբեջանը չունի ո՛չ առկա, ո՛չ էլ պոտենցիալ ներքին ռիսկեր։ Ինչ վերաբերում է ֆիզիկական սպառնալիքներին, դրանք անկասկած գոյություն ունեն։ Հաշվի առնելով ժամանակակից պատերազմի բնույթը, գործնականում ոչ մի երկիր չի կարող իրեն լիովին անվտանգ համարել։ Սա հատկապես ճիշտ է երկու պատերազմող պետությունների միջև գտնվող երկրի համար։ Ավելին, անհնար է լիովին կանխատեսել այդ պատերազմների ընթացքը կամ դրանց հետագա հետևանքները»,-ասել է Ալիևը։

Leave a Comment