Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ռուսական ցորենով բեռնված յոթ երկաթուղային վագոն։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ բեռնափոխադրումը ներառում է ընդհանուր առմամբ 490 տոննա ցորեն, իսկ վագոնները դեպի Հայաստան կուղարկվեն այսօր՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ երթուղով։