«Լուսավոր Հայաստան»-ում նոր նշանակում. Գևորգ Գորգիսյանը՝ փոխնախագահ • Tribune.am

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։

«Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում»,-նշված է կուսակցության հայտարարության մեջ։

Leave a Comment