
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական թիրախների դեմ վերջին հարվածների ալիքի ընթացքում Միացյալ Նահանգներն առաջին անգամ կիրառել է հարվածային ծովային անօդաչու թռչող սարքեր։
«Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել՝ կիրառելով ռազմական ինքնաթիռներ, ռազմածովային նավեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր և առաջին անգամ՝ հարվածային ծովային անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ալիքի ընթացքում խոցվել են այդ թվում ՀՕՊ համակարգեր, ռադարներ, հրթիռների և անօդաչուների պահեստներ։