Արաբկիր համայնքում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է – armeniatoday.am

Երևանի Արաբկիր համայնքում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին՝ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում։ Ահազանգը Ոստիկանություն ստացվել է 19։20-ի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբը 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 4 պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են կրակոցի և արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։

Leave a Comment