Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային ծառայությունները պաշտոնապես մեկնարկել են, հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։
«Մոսկվայի և Երևանի միջև բացվել է կանոնավոր ավտոբուսային ծառայություն՝ Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանից»,- ասել է նա։
Ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին։
