Իսրայելի Քնեսեթ կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը

Իսրայելի Քնեսեթ կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսկ Քնեսեթը (խորհրդարանը) կլուծարվի հուլիսի 17-ին: Այս մասին հայտնում է իսրայելական Ynet լրատվական պորտալը:

Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքն իր հերթին նշում է, որ սրանք վերջին 38 տարվա ընթացքում առաջին ընտրություններն են լինելու, որոնք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում: Գործող կառավարությունն էլ առաջինը կդառնա վերջին 53 տարում, որն ամբողջությամբ պաշտոնավարել է իր լիազորությունների ողջ ժամկետում:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել աշնանային խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ տանել:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment