
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
51-ամյա Բերեզովսկին կպահպանի նաև դարպասապահների մարզչի իր պաշտոնը, որն զբաղեցնում էր ընթացիկ տարվա հունիսից: Pari Առաջին լիգայի 2026/2027 մրցաշրջանը Կոստրոմայի թիմը կսկսի Բերեզովսկու գլխավորությամբ: