Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Դեռևս Նորվեգիա-Անգլիա աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մեկնարկից առաջ երկու ավիաընկերություն գրավեցին հանրության ուշադրությունը։ Այս մասին գրում է WELT-ը։

Նորվեգական «Norwegian»-ը և բրիտանական «British Airways»-ը գրազ էին եկել. պարտվող երկրի ավիաընկերությունը պետք է մեկ օրով իր ինստագրամյան էջում որպես գլխավոր նկար տեղադրեր մրցակցի լոգոն: 

Խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Անգլիան: Խաղի հերոսը Ջուդ Բելինգհեմն էր, որը խփեց անգլիացիների երկու գոլերն այն բանից հետո, երբ Անդրեաս Շյելդերուպն առաջ էր մղել Նորվեգիային:

«Norwegian»-ը հավատարիմ մնաց պայմանավորվածությանը, փոխեց նկարը և շնորհավորեց Անգլիային կիսաեզրափակիչ անցնելու կապակցությամբ։ Իսկ «British Airways»-ը շնորհակալություն հայտնեց կատակով. «90 րոպե մրցակիցներ, ընդմիշտ՝ ընկերներ»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment