Էներգոդարում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է 4-ը՝ վիրավորվել

Էներգոդարում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է 4-ը՝ վիրավորվել

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Էներգոդարում գտնվող ավտոբուսի կանգառին, որի հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել՝ չորս մարդ, հայտնել է քաղաքի քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։

«Թշնամին անօդաչու թռչող սարքի ցինիկ հարված է հասցրել ավտոբուսի կանգառին… Արդյունքում զոհվել է 1971 թվականին ծնված մի կին։ Ես խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին… Չորս մարդ վիրավորվել է», – գրել է Պուխովը Max հարթակում։

Քաղաքապետը պարզաբանեց, որ երեք տուժածներ ստացել են ամբուլատոր բուժում, իսկ մեկ անձ հոսպիտալացվել է:

Leave a Comment