Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ

Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ

Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ՝ նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։ 74 տարեկան հասակում կյանքից հեռացած նախկին ղեկավարի պատվին երկրում պետական դրոշները կիջեցվեն։

Հուլիսի 13-ից երկուշաբթի օրվանից մինչև կիրակի՝ հուլիսի 19-ը, պետական բոլոր կառույցներն ու հիմնարկները կդադարեցնեն աշխատանքը։ Հոգեհանգստյան աղոթքը տեղի կունենա հուլիսի 12-ի երեկոյան՝ Դոհայի Իմամ Մուհամմադ բին Աբդ ալ-Վահհաբ մզկիթում, որից հետո նախկին էմիրին կհուղարկավորեն Լուսայիլի գերեզմանատանը։

Շեյխ Համադը Կատարը կառավարել է 1995-2013 թվականներին, որից հետո գահը փոխանցել է որդուն՝ ներկայիս էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment