Որտե՞ղ նշել Վարդավառը․ Armenia Today-ի ընտրանին – armeniatoday.am

Եթե չեք ցանկանում Վարդավառը նշել քաղաքում, այլ նախընտրում եք օրը հարմարավետ անցկացնել, հավաքել ենք վայրեր, որտեղ կարելի է լողալ և հանգստանալ ընկերների կամ ամբողջ ընտանիքի հետ։

Հայաստանի գլխավոր ամառային տոնը կրկին կնշվի լայնածավալ տոնակատարություններով։ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա իտալացի DJ Alex Gaudino-ն, իսկ քաղաքի տարբեր հատվածներում, ավանդույթի համաձայն, մարդիկ միմյանց վրա ջուր կլցնեն։

Վայրերը՝ Հանրապետության հրապարակ, Դիանա Աբգարի այգի, Կասկադ, Երևանի 2800-ամյակի այգի։

Մուտքն ազատ է։

Օրն անցկացնել Medellin Pool-ի լողավազանում

Հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են տոնն անցկացնել լողավազանի մոտ։

Մինչև 13 տարեկան երեխաների համար՝ 4000 դրամից, մեծահասակների համար՝ 9000 դրամից։ Լողավազանը Կոտայքում է։

Հանգստանալ Palma Pool-ում

Հարմար տարբերակ է ընտանիքով կամ ընկերների հետ հանգստանալու համար։ Մեծ լողավազան և հանգստի գոտի կա։

3–10 տարեկան երեխաների համար՝ 8000 դրամից, մեծահասակների համար՝ 15 000 դրամից։ Այն գտնվում է Երևանում՝ Արարատյան փողոց 9/3-ում։

Վարդավառը նշել Vahakni Pool & Garden-ում

Լողավազանով և կանաչ տարածքով համալիր՝ Երևանի մերձակայքում։

3–9 տարեկան երեխաների համար՝ 7000 դրամից, մեծահասակների համար՝ 12 000 դրամից։ Վայրը Աշտարակի խճուղի 7 հասցեում է;

Հանգստանալ Caucasus Hotel-ի լողավազաններում

Համալիրի տարածքում գործում է մի քանի լողավազան և հանգստի գոտիներ՝ ամբողջ ընտանիքի համար։

Մինչև 90 սմ հասակ ունեցող երեխաների համար՝ անվճար, 120 սմ-ից բարձր հասակ ունեցողների համար՝ 10 000 դրամից։ Այն Աշտարակի խճուղի, Գևորգ Չաուշի փողոց 122 հասցեում է։

Օրն անցկացնել Arevik հանգստյան համալիրում

Լողավազաններով և հանգստի գոտիներով ամենամատչելի տարբերակներից մեկը։

Մուտքը՝ 3000 դրամից։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ «Նոր Ջրաղաց» ռեստորանի հարևանությամբ։

Մեկնել Սևան՝ White Shorja

Նրանց համար, ովքեր ցանկանում են Վարդավառը նշել Սևանում, հասանելի են լողափնյա հանգիստը կամ լճի տեսարանով բունգալոները։

Մուտքը՝ 15 000 դրամից, բունգալոները՝ 20 000 դրամից։ Գտնվում է Սևանա լճի արևելյան ափին՝ Շորժա բնակավայրում։

Armenia Today-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս տոմսերը գնել անմիջապես կազմակերպիչներից և նախապես ճշտել աշխատանքի ժամերը և այցելության պայմանները։

Կարդացեք նաև՝

Այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Leave a Comment