
Երևանի ավագաանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրկին մահ՝ այս իշխանությունների անգործության հետևանքով:
Մահացավ մի մարդ, ով երեկոյան ժամին, պարզապես կատարում էր իր աշխատանքը, և չէր էլ մտածում, որ պետական այրերը քաղաքի կառավարումը պատկերացնում են միայն լավ party-ներ կազմակերպելով :
Մարդկանց կյանքին ու անվտանգությանն առնչվող հարցերում նրանք ապացուցում են իրենց լիակատար անզորությունը, իսկ հետո, իրենց իսկ քրոնիկ թերացումները կոծկելու համար, կրկին մեղադրում են քաղաքացիներին: Թե բա՝ «քաղաքացիները դեմ են եղել ծառը կտրելուն»: Դուք ե՞րբ եք հետաքրքրվել, թե իրականում ինչին է դեմ հանրությունը, կամ երբ եք հաշվի նստել նրանց կարծիքի հետ: Միշտ էլ արել եք բացառապես այն, ինչ ինքներդ եք ուզեցել»»: