Երևանում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է – armeniatoday.am

Հուլիսի 11-ին Երևանում՝ Եղվարդի խճուղում, ծառն ընկել է մոպեդի վրա, ինչի հետևանքով վարորդը մահացել է, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Դեպքի վերաբերյալ ահազանգը ՆԳՆ-ն ստացել է ժամը 21։16-ին։

Նշվում է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա, ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա։

Leave a Comment