
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զոհվածի մոր ոտքերը համբուրածը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեմանին է, ով սպանվեց 2020թ․ հունվարի 3-ին։ Այսպես են հարգում, խոնարհվում հանուն հայրենիքի զոհվածի մոր առաջ, նաև դրանում է Իրանի հաղթական ուժը։ 44-օրյա պատերազմից 6 տարի անց իշխանությունը չի հրապարակել պատերազմում բոլոր զոհվածների անուն-ազգանունները,նրանց թիվը Նիկոլ Փաշինյանի անվանել է պլյուս-մինուս 50, իրավապահ կոչվողները զոհվածների մայրերին Եռաբլուրում քարշ են տվել։ Ով չի հարգում իր ազգի հերոսների հիշատակը, ի վերջո կխոնարհվի թշնամու հերոսների առաջ»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան