Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը

Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, X սոցիալական ցանցում հրապարակելով հայտարարություն, մեկնաբանել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրումը։ 

«Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է։ Մենք նախազգուշացրել էինք՝ կամ դուք կատարում եք ձեր պարտավորությունները, կամ վճարում եք դրա գինը։ Իրականությունն արդեն թակում է դուռը», — գրել է նա։ 

Հրապարակմանը Ղալիբաֆը կցել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի պատկերը։ Փաստաթղթում առանձնացված է հետևյալ արտահայտությունը․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին։

Leave a Comment