
ԱՄՆ բանակը հարվածել է Իրանի հարավում գտնվող մի քանի ռազմական բազաների, հաղորդել է Իրանի պետական հեռարձակողը։
«Թշնամին յոթ արկ է արձակել Բուշեհր քաղաքի ռազմական բազաների, հինգ արկ՝ Դեյր շրջանում և չորս արկ՝ Ասալույեում», – հաղորդել է իրանական հեռարձակողը։
Պետական հեռարձակողը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել է, որ արկը հարվածել է Իրանի կենտրոնական մասում գտնվող Խոնդաբի շրջանին։ Շրջանում գտնվում է իրանական միջուկային օբյեկտ, սակայն դրա վրա հարձակման մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։