Հորմուզի նեղուցում նոր նավ է խոցվել. ԻՀՊԿ-ի հայտարարությունը

Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել երկրորդ նավը: Այս տեղեկությունը տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Բալիստիկ հրթիռների կիրառմամբ թիրախավորման է արժանացել Կատարի տարածքում տեղակայված ԱՄՆ-ի «Ալ Ուդեյդ» ռազմավարական ռազմաբազան։

Հարկ է հիշեցնել, որ այս գիշեր Իրանի կողմից մի շարք հարվածներ են հասցվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ն իր հերթին հարվածների նոր շարք է իրականացրել Իրանի օբյեկտների ուղղությամբ: 

Հարձակման թիրախում են հայտնվել հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարային կայանները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների արձակման և պահպանման վայրերը։

Leave a Comment